Բոլոր դպրոցները պատրաստվում են, որպեսզի ուսումնական գործընթացը մեկնարկի առանց թերությունների և անվտանգ միջավայրում. Էկատերինե Տիկարաձե
Բոլոր դպրոցները պատրաստվում են, որպեսզի ուսումնական գործընթացը մեկնարկի առանց թերությունների և անվտանգ միջավայրում. Էկատերինե Տիկարաձե

Բոլոր դպրոցները պատրաստվում են, որպեսզի ուսումնական գործընթացը մեկնարկի առանց թերությունների և անվտանգ միջավայրում,- այս մասին հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն՝ ուսումնական տարվա սկիզբը մեկնաբանելիս:

Նախարարի խոսքով, նշված հարցով դպրոցների և կրթության նախարարության միջև ընթանում են ակտիվ աշխատանքներ:

«Ուսման վերաբերյալ կարող եմ ասել, որ ինտենստիվ աշխատանքային գործընթաց է անցկացվել կրթության նախարարության հետ միասին: Նրանք ունեն մանրամասն ուղեցույցեր, թե ինչպիսին պետք է լինի ուսուցման ձևաչափը սեպտեմբերի 15-ից և բոլոր դպրոցները կրթության նախարարության հետ միասին պատրաստվում են, որպեսզի ուսումնական գործընթացը մեկնարկի առանց թերությունների և անվտանգ միջավայրում»,- հայտարարել է Տիկարաձեն:

Վրաստանում նոր ուսումնական տարին մեկնարկում է սեպտեմբերի 15-ին: