Բոլնիսիի քաղաքապետի տեղեկությամբ, Մուշևանի գյուղում հաստատվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք
Բոլնիսիի քաղաքապետի տեղեկությամբ, Մուշևանի գյուղում հաստատվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք

Կորոնավիրուսի չորս նոր դեպք է հաստատվել Բոլնիսի մունիցիպալիտետի Մուշևանի գյուղում: Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Բոլնիսիի քաղաքապետ Դավիթ Շերազադիշվիլին:

Նրա խոսքով, բոլորն էլ գտնվում էին խիստ ինքնամեկուսացման մեջ: Իսկ այսօր վարակակիրներին կտեղափոխվեն համապատասխան բուժհաստատություն:

Երկու օր առաջ Մուշևանի գյուղից համաճարակաբանները վերցրել էին 21 փորձանմուշ, որից միայն չորսի պատասխանն է դրական, իսկ մնացածինը՝ բացասական:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան