Բոլնիսիի գյուղերում բժշկական ստուգում է անցել շուրջ 7000 մարդ, ոչ ոք կասկածելի ախտանշաններ չի ունեցել
Բոլնիսիի գյուղերում բժշկական ստուգում է անցել շուրջ 7000 մարդ, ոչ ոք կասկածելի ախտանշաններ չի ունեցել

Բոլնիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, դռնեդուռ սկզբունքով մունիցիպալիտետի գյուղերում բժշկական ստուգում է անցել շուրջ 7 հազար անձ: Ստուգված անձանցից ոչ ոք կորոնավիրուսին բնորոշ կասկածելի ախտանշաններ չի ունեցել:

Արդեն երկրոր օրն է, մունիցիպալիտետի գյուղերում բժիշկները քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին, դռնեդուռ սկզբունքով աշխատում են և ստուգում տեղի բնակչությանը: Նրանք ջերմասկաների միջոցով չափում են քաղաքացիների ջերմությունը: Քաղաքացիներն իրենց հերթին լրացնում են հարցաթերթիկ, որը վերաբերում է ճամփորդության պատմությանը և կորոնավիրուսով վարակված անձանց հետ հնարավոր շփմանը: