Բոլնիսիի և Մառնեուլիի նման, Լենտեխիում համընդհանուր կարանտինի ընթացքում կաշխատի Առաջին ալիքի նկարահանող խումբը
Բոլնիսիի և Մառնեուլիի նման, Լենտեխիում համընդհանուր կարանտինի ընթացքում կաշխատի Առաջին ալիքի նկարահանող խումբը

Սվանեթիի շրջանի Լենտեխի ավանում, որտեղ կորոնավիրուսի ներքին փոխանցման դեպքերի պատճառով հայտարարվեց կարանտին, տեղի լրատվամիջոցներից բացի կաշխատի միայն Վրաստանի Առաջին ալիքը:

Այս մասին կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:

«Կգործեն տեղի լրատվամիջոցները, իսկ այլ լրատվամիջոցներ հնարավորություն կունենան օգտագործել Հանրային հեռարձակողի փոխանցած նյութերը:

Լենտեխիի շրջանի մուտքի և ելքի անցակետերը կվերահսկեն ՆԳՆ-ը և պաշտպանության ուժերը: Կարանտին հայտարարելու գլխավոր նպատակը կորոնավիրուսի տարածումը կանխելն է:

Այս միջոցառումները շատ դրական արդյունք ունեցան Բոլնիսիում և Մառնեուլիում»,- հայտարարել է Իրակլի Չիքովանին:

Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խմբերն աշխատում են նաև Մառնեուլիում և Բոլնիսիում, որտեղ մարտի 23-ին հայտարարվել էր համընդհանուր կարանտին: