Բոլիվիայում այրվել է 500 հազար հեկտար մակերեսով անտառ
Բոլիվիայում այրվել է 500 հազար հեկտար մակերեսով անտառ

Բոլիվիայում մասշտաբային հրդեհի հետևանքով այրվել է 500 հազար հեկտար մակերեսով անտառ: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի կառավարությունը:

Իշխանության կողմից հրապարակված տվյալներով, Սանտա-Կրուզի վարչության 70 տոկոսը անտառային հրդեհի ռիսկի ներքո է:

Բնապահպանական կազմակերպությունների հայտարարությամբ, հրդեհը վնասել է ֆաունայի 500 տեսակ, այդ թվում՝ էնդեմիկ:

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հայտարարությամբ, իշխանությունը բոլոր միջոցները ձեռնարկում է հրդեհը մարելու համար:

Մասշտաբային հրդեհի դեմ պայքարում են նաև Բոլիվիայի հարևան Բրազիլիայում, որտեղ այրվում է Ամազոնի անտառը: