«Բոկերիայի» կլինիկան պարզաբանում է կորոնավարակակիր կնոջ և նորածնի մահվան դեպքը
«Բոկերիայի» կլինիկան պարզաբանում է կորոնավարակակիր կնոջ և նորածնի մահվան դեպքը

«Բոկերիա» կլինիկայի բժշկական տնօրեն Ալեքսի Վաչաձեն պարզաբանում է արել կորոնավարակակիր 34-ամյա կնոջ և նրա նորածին երեխայի մահվան կապակցությամբ:

Ինչպես Վաչաձեն ասաց Վրաստանի Առաջին ալիքին, կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ հղի կինն ապրիլի 19-ին կլինիկա էր տեղափոխվել շնչառական անբավարարությամբ: Բժիշկը բացատրում է, որ վիրուսը նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել ապրիլի 13-ին, և ավելի լավ կլիներ, եթե հիվանդն ավելի վաղ դիմեր կլինիկային:

Բժշկի խոսքով, իրավիճակի բարդանալուց հետո հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, իսկ պտուղը դիտարկելուց հետո անհրաժեշտ է դարձել կեսարյան հատում կատարել ապրիլի 24-ին, բայց նորածինը մահացել է: Իսկ կինը մահացել է մայիսի 6-ին, կեսօրին:

Հարցին, թե արդյոք հիվանդը տանը կառավարվում էր ընտանեկան բժիշկի կողմից կորոնավիրուսի հաստատումից հետո մինչև կլինիկային դիմելը, Ալեքս Վաչաձեն ասաց, որ այդ մասին տեղեկություն չունի: Առողջապահության նախարարությունը չի մեկնաբանում այս հարցը և ասում է, որ խնդրի ուսումնասիրությունը սկսված է: