Բողոքարկիչ դատարանում պարզաբանեցին, որ 72-ժամյա ժամկետն լրանում է վաղը, հետ.աբար, վաղը պետք է ասեն մեզ դիրքորոշումը հայցի կապակցությամբ. Դիմիտրի Սաձագլիշվիլի
Բողոքարկիչ դատարանում պարզաբանեցին, որ 72-ժամյա ժամկետն լրանում է վաղը, հետ.աբար, վաղը պետք է ասեն մեզ դիրքորոշումը հայցի կապակցությամբ. Դիմիտրի Սաձագլիշվիլի

Մենք պարզապես իշխանություններին հնարավորություն տվեցինք ողջամիտ քայլ կատարելու և դուրս գալու այս փակուղուց, սակայն իրականացրած հատուկ գործողությունից հետո, այդ հնարավորություններն էլ ավելի են նվազել,- այս մասին հայտարարել է «Միասնական ազգային շարժման» նախագահ, Նիկա Մելիայի փաստաբան՝ Դիմիտրի Սաձագլիշվիլին:

Ինչպես նշել է Դիմիտրի Սաձագլիշվիլին, բողոքարկիչ դատարանից Նիկա Մելիայի գործով պատասխան դեռ չեն ստացել:

«Բողոքարկիչ դատարանում պարզաբանեցին, որ 72-ժամյա ժամկետը լրանում է վաղը, հետևաբար, նրանք պետք է մեզ հայտնեն իրենց դիրքորոշումը բողոքի վերաբերյալ: Կան մի քանի այլընտրանքներ, մեկը բողոքարկման բավարարումն է, ինչը նշանակում է Նիկա Մելիայի համար սահմանված բանտարկության չեղարկում, երկրորդը մենք դիմել ենք բողոքարկիչ դատարանին, եթե կարծում են, որ չեն կարող կիրառել ընթացակարգային օրենսդրությունը, ապա թող այն ներկայացվի Սահմանադրական դատարանին, երրորդը մերժեն մեր հայցը: Պարզ է, որ երբ մենք բողոք ենք ներկայացրել բողոքարկիչ դատարան, ապա չենք ակընկալել, որ մեզ կդիմավորեին անաչառ և օբյեկտիվ դատավորներ: Համոզված ենք, որ այնտեղ նույնպես, ինչպես դա արեց Նինո Չախնաշվիլին, կընդունվի իշխանության թելադրությամբ որոշումներ: Մենք պարզապես իշխանություններին հնարավորություն տվեցինք ողջամիտ քայլ կատարելու և դուրս գալու այս փակուղուց, սակայն իրականացրած հատուկ գործողությունից հետո, այդ հնարավորություններն էլ ավելի են նվազել», – հայտարարել է Սաձագլիշվիլին: