Բողոքարկիչ դատարանը անչափահաս Դավիթ Սարալիձեի խմբովի կանխամտածված սպանության մեջ Գ. Ջ.-ին ճանաչել է մեղավոր
Բողոքարկիչ դատարանը անչափահաս Դավիթ Սարալիձեի խմբովի կանխամտածված սպանության մեջ Գ. Ջ.-ին ճանաչել է մեղավոր

Բողոքարկիչ դատարանը անչափահաս Դավիթ Սարալիձեի խմբովի կանխամտածված սպանության մեջ Գ. Ջ.-ին ճանաչել է մեղավոր:

Ինչ վերաբերում է Գ. Բ.-ին, նրա դեմ մեղադրող կողմի հայցը չի բավարարվել և նրան Դավիթ Սարալիձեի սպանության գործում բողոքարկիչ դատարանը ճանաչել է անմեղ: Բողոքարկիչ դատարանը ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը Լևան Դադունաշվիլիի սպանության կապակցությամբ և մեղավոր ճանաչել Գ. Բ.-ին:

Դրա հետ մեկտեղ, փոխվել է նրանց պատժի չափսը և սահմանել 11-11 տարով ազատազրկում:

51-րդ դպրոցի աշակերտներ Դավիթ Սարալիձեն և Լևան Դադունաշվիլին մահացու վիրավորվել էին 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, Խորավայի փողոցում: Պատանիներից մեկը մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ մյուսը հիվանդանոցում տեղավորելու երկրորդ օրը:

Սպանության մեղադրանքով ձերբակալել էին երկու անչափահասի: