Բոդբիսխևիի շուկայում Ալեկո Էլիսաշվիլիի և «վրացական երազանքի» ակտիվիստների ու սակրեբուլոյի անդամների միջև տեղի է ունեցել բախում (տեսանյութ)

Սիղնաղի մունիցիպալիտետում, Բոդբիշխևի շուկայի տարածքում քաղաքացիական շարժման առաջնորդ, Ալեկո Էլիսաշվիլին բախվել է Սիղնաղի մունիցիպալիտետի «վրացական երազանքի» ակտիվիստները  և սակրեբուլոյի պատգամավորները: Էլիսաշվիլիին թույլ չեն տվել անցկացնել «մատնտնք ֆեոդալ մեծամասնականներ» արշավը:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել է շարժման Թելավիի կազմակերպության ղեկավար, Նինո Գոգոլաշվիլին, նրան սակրեբուլոյի պատգամավոր, Իլիա Բաիփիշվիլին հասցրել է բանավոր և ֆիզիկական անպատվություն, որից հետո նրան ձերբակալել են տեղում գտնվող ոստիկանները:

«Մեզ թույլ չէին տալիս հանդիպել բնակչությանը: Այժմ ոստիկանությունը մեզ պաշտպանում է և հանդիպում ենք նրանց, դեպքը ավարտվել է, և մենք կարծում ենք, որ կկարողանանք շարունակել հանդիպումը բնակչության հետ»,- ասել է Գոգոլաշվիլին:

Ներքին գործերի նախարարությունը չի հաստատում ձերբակալության փաստը: Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են նախարարությունից, մեկ անձ ուղակի դուրս է բերվել տարածքից: