Բնակչությունը կարող է հանգիստ լինել, սակայն չպետք է հանդարտվել, քանզի հանդարտությունը մեզ հասցրեց կորոնավիրուսի դեպքերի աճին. Թենգիզ Ցերցվաձե
Բնակչությունը կարող է հանգիստ լինել, սակայն չպետք է հանդարտվել, քանզի հանդարտությունը մեզ հասցրեց կորոնավիրուսի դեպքերի աճին. Թենգիզ Ցերցվաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, կլինիկական խմբի ներկայացուցիչ, Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, ամբողջ աշխարհում նկատվում է «կովիդ 19»-ի դեպքերի աճող միտում: Ըստ նրա, դեպքերի աճ է նկատվում նաև Վրաստանում:

Այնուամենայնիվ, Ցերցվաձեն ասում է, որ Վրաստանն ունի մեկ շնչի հաշվով վարակի ամենաքիչ դեպքերը,  համեմատած եվրոպական և ամերիկյան տարածաշրջանների հետ:

Սակայն, Ցերցվաձեն հայտարարում է, որ Վրաստանում առաջին պլան է մղվում աճող թվով վարակվածների կլինիկական կառավարման հարցը, թե ինչպես կարելի է ավելի բարելավել հիվանդների կլինիկական կառավարման գործընթացը:

«Վրաստանը ամբողջությամբ չէր շրջանցի այս միտումը, և մեր երկրում աճ է նկատվում, սակայն, ցանկանում եմ ասել, որ Վրաստանը դեռ մնում է Եվրոպայում և Ամերիկայի տարածաշրջանում «կովիդ 19»-ի դեպքերի համաձայն, մեկ միլիոն շնչին ընկնող ամենափոքր դեպքեր ունեցող երկրների շարքում:

Բայց քանի որ, ունենք դեպքերի աճ, Վրաստանում առաջին պլան է մղվում աճող թվով վարակվածների կլինիկական կառավարման հարցը, թե ինչպես կարելի է ավելի բարելավել հիվանդների կլինիկական կառավարման գործընթացը

Վարչապետը լուրջ հանձնարարականներ է տվել առողջապահության նախարարությանը և կլինիկական խմբին, որոնք կիրականացվեն առաջիկայում: Կովիդի պայմաններում շատ դժվար է որոշակի երաշխիքներ տալը, բայց մենք, լիակատար պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ կփորձենք պահպանել ապաքինման շատ բարձր տոկոսը և մահացությունների փոքր քանակը:

Այսպիսով, բնակչությունը կարող է հանգիստ լինել, բայց հանգիստ լինել չի նշանակում անտեսել կառավարության կողմից գործող կանոնակարգերը և չհետևել անվտանգության անհրաժեշտ միջոցներին»,- ասել է Թենգիզ Ցերցվաձեն: