«Black sea Arena»-ում ներկայացրել են Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան
«Black sea Arena»-ում ներկայացրել են Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան

Ջուզեպպե Վերդիի անվան փառատոնը, որն սկսվել է Թբիլիսիում, այսօր շարունակվել է «Black sea Arena»-ում՝ «Աիդա» օպերայով:

«Black sea Arena»-ում սա օպերային բեմադրության ներկայացման առաջին դեպքն է:

Նախագիծն իրականացվում է Վերդիի փառատոնի և Թբիլիսիի օպերային և Բալետի պետական թատրոնի միջև նախորդ տարի կնքված փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում, որի համաձայն, վրացական կողմից շնորհվել է փառատոնի անցկացման բացառիկ իրավունք:

«Black sea Arena»-ում Վերդի փառատոնն ավարտվելու է օգոստոսի 25-ին, օպերայի համաշխարհային աստղերի համերգով: