Բիզնեսօմբուդսմենի պաշտոնը զբաղեցրել է Իրակլի Լեքվինաձեն
Բիզնեսօմբուդսմենի պաշտոնը զբաղեցրել է Իրակլի Լեքվինաձեն

Իրակլի Լեքվինաձեն լինելու է բիզնեսի ձայնը իշխանությունում,-այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է կառավարության այսօրվա նիստին, որի ժամանակ բիզնեսօմբուդսմենի պաշտոնում ներկայացրել է Իրակլի Լեքվինաձեի թեքնածությունը:

Գիորգի Կվիրիկաշվիլին ելույթ ունենալու ժամանակ զրուցել է Իրակլի Լեքվինաձեի փորձի և բիզնեսօմբուդսմենի դերի մասին:

«Ցանկանում եմ ձեզ ներկայացնել նոր բիզնեսօմբուդսմենին: Նրան հասարակությունը լավ է ճանաչում, նա Թբիլիսիի փոխքաղաքապետն էր: Մասնագիտությամբ տնտեսագետ է և ունի բիզնեսադմինիստրատորի դոկտորի կոչում: Տարբեր ժամանակներում նա եղել է միջազգային ծրագրերի կոնսուլտանտ, ինչպես նաև եղել է երիտասարդ ֆինանսիստների և բիզնեսմենների միության փոխնախագահ: Իրակլիին լավ են ճանաչում բիզնեսի շրջանում, նա շատ կարևոր դեր է խաղալու բիզների և իշխանությունների միջև հարաբերություններում: Ես համոզված եմ, որ Իրակլիին կհաջողվի արդարացնել մեր բոլորիս հույսերը»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին և հաջողություններ մաղթել Լեքվինաձեին ապագա գործունեությունում: