Բիձինա Իվանիշվիլին պատգամավորների փոքր խմբերի հետ հանդիպումները շարունակելու է փետրվարի 25-ից
Բիձինա Իվանիշվիլին պատգամավորների փոքր խմբերի հետ հանդիպումները շարունակելու է փետրվարի 25-ից

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին պատգամավորների փոքր խմբերի հետ հանդիպումները շարունակելու է փետրվարի 25-ից: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կուսակցության «ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

««Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է  խորհրդարանական մեծամասնության պատգամավորների խմբին:

Քանի որ մեծամասնության ձևաչափում չի ստացվում մանրամասն քննարկել հարցերը, կայացվել է որոշում և ծրագրվել նախագահի հանդիպումները փոքր խմբերի հետ: Հանդիպումների նպատակն է անհատապես բոլորին տրվի հնարավորություն արտահայտել և քննարկել սեփական կարծիքները տարբեր հարցերով:

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին պատգամավորների փոքր խմբերի հետ հանդիպումները շարունակելու է փետրվարի 25-ից»,- նշված է կուսակցության «ֆեյսբուքի»պաշտոնական էջում հրապարակված տեղեկությունում: