Բիձինա Իվանիշվիլին իր ընտրությունն արեց Մթածմինդա շրջանի ընտրատեղամասերից մեկում
Բիձինա Իվանիշվիլին իր ընտրությունն արեց Մթածմինդա շրջանի ընտրատեղամասերից մեկում

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է Մթածմինդա շրջանի ընտրատեղամասերից մեկում։

Բիձինա Իվանիշվիլին քվեարկության էր եկել կնոջ՝ Էկատերինե Խվեդելիձեի հետ։

«Վրացական երազանք»-ի հիմնադիրը լրագրողներին մեկնաբանություններ չի արել: