Բիձինա Իվանիշվիլին, ինչպես նաև թիմի յուրաքանչյուր անդամ, կողմ է մարդասիրական թմրաքաղաքականությանը. Ակակի Զոիձե
Բիձինա Իվանիշվիլին, ինչպես նաև թիմի յուրաքանչյուր անդամ, կողմ է մարդասիրական թմրաքաղաքականությանը. Ակակի Զոիձե

Թմրաքաղաքականության բարեփոխման հարցերով դիրքորոշումները մոտեցել են, սակայն անհրաժեշտ կլինեն լրացուցիչ խորհրդակցություններ,- այս մասին հայտարարել է խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն, մեծամասնության նիստից հետո, որին մասնակցել է նաև «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Զոիձեի խոսքով, հունիսի 7-ին նշված հարցով համաձայնեցված օրինագիծը պետք է լինի պատրաստ: Համապատասխանաբար, անհրաժեշտ կլինեն լրացուցիչ խորհրդակցություններ:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Բիձինա Իվանիշվիլին, ինչպես նաև թիմի յուրաքանչյուր անդամ, կողմ է մարդասիրական թմրաքաղաքականությանը:

Պատգամավորը չի բացառել նշված հարցով մեծամասնությունում ներքին վարկանիշային քվեարկության անցկացման հնարավորությունը:

Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում, ընթացիկ շաբաթ կանցկացվի հանդիպում: