Բիձինա Իվանիշվիլին հանդիպում է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ
Բիձինա Իվանիշվիլին հանդիպում է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին հանդիպում է Եվրամիության  երկրների դեսպանների հետ: Այս մասին լրատվությունը Վրաստանի առաջին ալիքին հաղորդել են «Վրացական երազանքի» մամուլի ծառայությունից:

Հանդիպումը տեղի է ունենում «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում:

Զրույցը, ամենայն հավանականությամբ, վերաբերվում է ընթացող քաղաքական գործընթացներին: