Բիձինա Իվանիշվիլին ամեն ինչով ապացուցում է, որ հեռացած է քաղաքական գործընթացներից. Իրակլի Կոբախիձե
Բիձինա Իվանիշվիլին ամեն ինչով ապացուցում է, որ հեռացած է քաղաքական գործընթացներից. Իրակլի Կոբախիձե

Բիձինա Իվանիշվիլին ամեն ինչով հաստատում է, որ ինքը հեռացել է քաղաքական գործընթացներից,- այս մասին «Տվ Պիրվելիի» եթերում հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով, որ այն բանից հետո, ինչ Բիձինա Իվանիշվիլին լքեց քաղաքական գործընթացը, իր կողմից կատարվեց միակ գրավոր հայտարարություն:

«Ձեր հաղորդման անոնսը սկսվեց այն բանի պնդմամբ, որ Բիձինա Իվանիշվիլին դեռ ներգրավված է քաղաքական գործընթացների մեջ, բայց նա հաստատում է, որ ինքը հեռացել է քաղաքական գործընթացներից: Մենք այսքան ժամանակ տեսել ենք միայն մեկ հայտարարություն, այն բանից հետո ինչ նա հեռացել է քաղաքականությունից, այն էլ գրավոր հայտարարություն: Հետևաբար, ես կարծում եմ, որ ճիշտ չէ այդ մասին ապացուցողական եղանակով խոսելը», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, Բիձինա Իվանիշվիլին իր գործողություններով հաստատել է, որ ինքը հետաքրքրված չէ քաղաքական գործընթացներով:

«Նա ամբողջովին հեռու է և ոչ մի հրապարակային ելույթ չի ունեցել այս ամբողջ ընթացքում: Հիմքեր չկա ասելու, որ Բիձինա Իվանիշվիլին ներգրավված է քաղաքական գործընթացների մեջ: Մեզ բազմիցս տարատեսակ հարցեր են ուղղվել և ամեն անգամ պատասխանում ենք, թե որն է ճիշտը, որ Բիձինա Իվանիշվիլիի խնդրանքով մենք դադարել ենք կապվել նրա հետ կուսակցության համագումարից հետո: Սա է իրականությունը: Ի՞նչ պետք է անի այս մարդը, որ հավատաք նրան», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: