Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական կարգով և զրոյական պատնեշով անցկացման մասին

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորումը հանդես է գալիս լայնածավալ քաղաքական բարեփոխման նախաձեռնությամբ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անց կացվեն համամասնական համակարգով, զրոյական, կրկնում եմ զրոյական ընտրական պատնեշի պայմաններում:

Հասարակությանը տեղեկացնեմ, որ հենց «վրացական երազանքն էր այդ սահմանադրական բարեփոխման նախաձեռնողը, որի շրջանակներում որոշվել է, որ խորհրդարանական ժողովրդավարության պայմաններում, ընտրությունների համամասնական համակարգը, ավելի լավ է պատասխանում իշխանությունում բազմակուսակցական, և համապատասխանաբար պլուրալիստական քաղաքական ներկայացուցչության եվրոպական չափանիշին:

Սակայն այստեղ որոշվել էր, որ այդ համակարգին անցնելը լավ կլիներ 2024 թվականին, քանզի կուսակցություններին անհրաժեշտ է զարգանալ, իսկ դրան հարկավոր է ժամանակ:

Այսօր մենք տեսնում ենք, որ հասարակությունը պահանջում է փոփոխություններ և համոզված եմ, որ դրան կհետևեն արդյունքներ:

Պետք է պատժվեն նրանք, ովքեր կազմակերպել են խառնաշփոթությունները և նրանք, ովքեր չարաշահել են իրենց իրավասությունները:

Այս հայտարարությունը արել է Բիձինա Իվանիշվիլին:

Թողնել մեկնաբանություն