Բիձինա Իվանիշվիլի. Ողջունում եմ, որքան ավելի շատ գործարար, ավելի շատ ակտիվ երիտասարդ լինի քաղաքականությունում, այդքան ավելի լավ է
Բիձինա Իվանիշվիլի. Ողջունում եմ, որքան ավելի շատ գործարար, ավելի շատ ակտիվ երիտասարդ լինի քաղաքականությունում, այդքան ավելի լավ է

Ողջունում եմ, որքան ավելի շատ գործարար, ավելի շատ ակտիվ երիտասարդ լինի քաղաքականությունում, այդքան ավելի լավ է,- այս մասին լրագրողներին է հայտնել «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ Բաթումիում:

Բիձինա Իվանիշվիլուն մամուլի ներկայացուցիչները հարց են ուղղել Մամուկա Խազարաձեի քաղաքականություն հնարավոր գալու մասին:

«Լավ է, ողջունում եմ, որքան ավելի շատ գործարար, ավելի շատ ակտիվ երիտասարդ լինի քաղաքականությունում, որպեսզի հանրությունն ունենա ավելի մեծ ընտրություն»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Մամուկա Խազարաձեն սեպտեմբերին պատրաստվում է հիմնադրել նոր հասարակական շարժում: