Բիձինա Իվանիշվիլի. Քվեարկել եմ եվրոպական ապագայի, տնտեսական զարգացման և որ ամենակարևորն է՝ մարդու արժանապատվության համար
Բիձինա Իվանիշվիլի. Քվեարկել եմ եվրոպական ապագայի, տնտեսական զարգացման և որ ամենակարևորն է՝ մարդու արժանապատվության համար

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին մասնակցել է ընտրություններին: Նա քվեարկելու էր գնացել կնոջ և զավակի հետ միասին:

Բիձինա Իվանիշվիլու խոսքով, Վրաստանի քաղաքացիների ազատ ընտրությունը սահմանում է երկրի զարգացման առաջիկա 4 տարին և ավելի հեռավոր հեռանկարը:

«Այսօր Վրաստանը կատարում է իր ընտրությունը: Վրաստանի քաղաքացիների ազատ ընտրությունը սահմանում է երկրի զարգացման առաջիկա 4 տարին և ավելի հեռավոր հեռանկարը: Ես, անձամբ, քվեարկել եմ երկրի զարգացման, խաղաղության, մեր եվրոպական ապագայի տնտեսական աճի, յուրաքանչյուր ընտանիքի բարօրության և որ կարևոր է, մարդու արժանապատվության համար: Կարծում եմ, այս արժեքները, որոնք հարմարեցված են մարդուն, սահմանել և գիտակցել է բնակչության բացարձակ մեծամասնությունը և կարծում եմ, որ բնակչության մեծ մասը կքվեարկի հենց այս ուղղության համար:

Կոչ եմ անում բոլորին, որ քվեարկեն իրենց ապագայի, երկրի ապագայի համար և անպայման գան ընտրություններին»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին՝ լրագրողների հետ զրույցում:

Թողնել մեկնաբանություն