Բիձինա Իվանիշվիլի. Կարծում եմ, Գիորգի Գախարիան իր գործունեությամբ արժանի է առաջադրվել վարչապետի պաշտոնում
Բիձինա Իվանիշվիլի. Կարծում եմ, Գիորգի Գախարիան իր գործունեությամբ արժանի է առաջադրվել վարչապետի պաշտոնում

Կարծում եմ, Գիորգի Գախարիան իր գործունեությամբ արժանի է առաջադրվել վարչապետի պաշտոնում,- այս մասին «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղաքական խորհրդի և մեծամասնության նիստից հետո հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին, ես որպես նախագահ, Գիորգի Գախարիայի տեսքով առաջադրեցի վարչապետի նոր թեկնածուին և ստացա աջակցություն: Հաջորդ հանդիպումն ունեցանք մեծամասնության հետ և այնտեղ հարցեր չեն հնչել: Սա մեր ընտրության օբյեկտիվ գնահատականն է: Լրագրողները և հանրությունը լավ ծանոթ են Գիորգի Գախարիային: Կարծում եմ, նա իր գործունեությամբ, սկսած բիզնես-օմբուդսմենից, այնուհետև էկոնոմիկայի նախարար, ներքին գործերի նախարար, արժանի է զբաղեցնել այս պաշտոնը: Կարծում եմ, խորհրդարանը նրան պարտադիր կհաստատի: Մեկ անգամ ևս, ցանկանում եմ, նրան հաջողություն մաղթել այս գործունեությունում»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու է առաջադրել Գիորգի Գախարիային:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երեկ հրաժարական էր տվել: Ինչպես նշել է Բախտաձեն, ինքը համարում է, որ այս այս պահի դրությամբ առաքելությունը կատարված է:

Վրաստանի կառավարության նորացված կազմին անհրաժեշտ է խորհրդարանի վստահությունը: Ըստ սահմանադրության, խորհրդարանը կառավարության իրավասության դադարեցումից, վարչապետի հրաժարականից կամ իրավասության այլ կերպ կասեցումից երկու շաբաթ ժամկետում, վստահություն է հայտնում խորհրդարանի ընտրություններում լավագույն արդյունք գրանցած կուսակցության կողմից անվանված վարչապետի թեկնածուին և նրա ներկայացրած կառավարությանը: