Բիձինա Իվանիշվիլի. 2024 թվականին հայտ կներկայացնենք Եվրամիությանն անդամակցությանը, և եթե խնդիրների չհանդիպենք, կայուն զարգանանք, մինչև 2030 թվականը մենք կլինենք ամենաժողովրդավար ընտանիքի անդամը
Բիձինա Իվանիշվիլի. 2024 թվականին հայտ կներկայացնենք Եվրամիությանն անդամակցությանը, և եթե խնդիրների չհանդիպենք, կայուն զարգանանք, մինչև 2030 թվականը մենք կլինենք ամենաժողովրդավար ընտանիքի անդամը

2024 թվականին մենք հայտ կներկայացնենք ԵՄ-ին անդամակցելու համար, և եթե մի դժբախտություն չպատահի մեզ հետ և կայուն զարգանանք, մինչև 2030 թվականը մենք կլինենք հետաքրքիր ընտանիքի անդամ, – այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ասաց «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանը պատրաստ է ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

«Երբ ես հիմնեցի 20/30, այդ ժամանակ 2030 թվականը բավականին հեռու էր: Այն ժամանակ նրանց շատ անհեռանկարային էր թվում նրանց: Ես չէի կարող համարձակորեն ասել այն ժամանակ և հիմա կարող եմ ասել, որ 2024-ին մենք կդիմենք ԵՄ-ին անդամակցելու խնդրանքով, շատ հավանական է, որ եթե շարունակենք այս ռազմավարությունը, կայուն զարգանանք, մենք կարող ենք հասնել ժողովրդավարական պետությունների ընտանիքին, որտեղ մեր տեղն է: Նաև լավ գիտեք, որ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ են ժողովրդավարական, ֆինանսական ինստիտուտներ, որոշ մակարդակի զորք: Իմ կարծիքով ՆԱՏՕ-ին ինչ անհրաժեշտ է, այսօր և երեկ, կարծում եմ, բավարարում ենք: Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների մի մեծ մասը չի վճարում համախառն ներքին արդյունքի նույնիսկ երկու տոկոսը, ինչպես մենք:

Մենք՝ աղքատ երկիրս, նույնիսկ դա ենք պաշտպանում: Այսօր մենք բավարարում ենք ՆԱՏՕ-ի չափանիշները, բայց դարձյալ «Ազգային շարժման» 2008-ի իռացիոնալ գործողությունները շատ հարցեր առաջացրեցին: Մենք ունենք ռազմավարական գործընկերներ, եվրոպացի բարեկամներ, ունենք ուժեղ աջակցություն և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երկիրը կայուն լինի, առաջին հերթին՝ քաղաքական առումով: Մենք կարողացանք, և համոզված եմ, որ մեզ հետագայում ևս կհաջողվի կպահպանել կայունություն և Վրաստանը կդառնա ժողովրդավար, հաջողակ երկրների ընտանիքի անդամ: 2030-ը այդքան էլ հեռու չէ: Մենք կդիմենք ԵՄ-ին անդամակցելու համար 2024-ին, և եթե խնդիրների չհանդիպենք, կայուն զարգանանք, մինչև 2030 թվականը մենք կլինենք ամենաժողովրդավար ընտանիքի անդամը: Սակայն մենք այնտեղ տնտեսապես ամենահարուստը չենք լինի, բայց այլ հնարավորություններ են բացվում, և ես կարծում եմ, որ կարճ ժամանակում մենք մեր երկիրը կդարձնենք նույնքան հաջողակ, որքան եվրոպական երկրներն են», – ասաց Իվանիշվիլին: