«ԲիԲիՍի»-ի տեղեկությամբ, բողոքի ցույցի պատճառով Հոնգ Կոնգի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
«ԲիԲիՍի»-ի տեղեկությամբ, բողոքի ցույցի պատճառով Հոնգ Կոնգի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Բողոքի ցույցի պատճառով, Հոնգ Կոնգի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «ԲիԲիՍի»-ն, օդանավակայանի գլխավոր տերմինալուն արդեն չորրորդ օրն է չի դադարում բողոքը ցույցը:

Այժմ օդանավակայանի տարածքում են գտնվում հազարավոր ցուցարարներ: Ինչպես նշված է օդանավակայանի ղեկավարության կողմից տարածված հայտարարությունում, հարահավաքը «լրջորեն խափանել է» օդանավակայանի աշխատանքը:

Ցույցի մասնակիցները բողոքում են իրավապահների կողմից ուժը գերազանցելու դեմ և պահանջում Հոնգ-Կոնգի ղեկավարի հրաժարականը:

Արդեն երկու ամիս է Հոնգ Կոնգում չեն դադարում բողոքի ցույցերը: