«Բի Բի Սին» կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների ժամանանակահատվածում, աշակերտներին առաջարկելու է հեռուստադպրոց
«Բի Բի Սին» կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների ժամանանակահատվածում, աշակերտներին առաջարկելու է հեռուստադպրոց

«Բի Բի Սին» կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների ժամանանակահատվածում, աշակերտներին առաջարկելու է հեռուստադպրոց:

Ինչպես հայտարարել են հեռուստաընկերությունում, հեռուստադասերը հեռարձակվելու են Բրիտանիայի հանրային հեռարձակողի երկու ալիքներով ՝ «Բի Բի Սի երկուսի» և «Սի Բի Սիում»:

Հեռուստադասերը նախատեսված են տարրական, միջին և ավագ դասարանների աշակերտների համար: Երեխաների համար լիարժեք դասերի ամենօրյա հեռարձակումը կտևի հինգ ժամ:

Գարնանային կարանտինի ընթացքում աշակերտները կարող էին հեռուստադասերը դիտել միայն ինտեռնետով: Այս անգամ որոշվեց, որ դասերը հեռարձակվելու են նաև հեռուստատեսությամբ, քանի որ որոշ ընտանիքներ չեն կարող վճարել անսահմանափակ ինտերնետի համար:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Մեծ Բրիտանիայում դպրոցներն անցել են հեռավար ուսուցման: