Բեյրութում խառնաշփոթությունների արդյունքում տուժածների թիվը գերազանցել է 700-ը
Բեյրութում խառնաշփոթությունների արդյունքում տուժածների թիվը գերազանցել է 700-ը

Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում տուժածների թիվը գերազանցել է 700-ը: Այդ թվում տուժել է 70 ոստիկան: Մամուլի հաղորդմամբ, ոստիկաններից մեկը մահացել է:

Բեյրութում կենտրոնացված ոստիկանական ուժերը՝ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունների շենքերը ազատել են ներխուժած ցուցարարներից:

Քաղաքացիների բողոքն առաջացել է Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ամոնիումի նիտրատի պայթյունը, որի հետևանքով մահացել է առնվազն 160 մարդ, վիրավորվեց 5000-ը: Ոչնչացվել են հազարավոր տներ: Ցուցարարները կատարվածի ողջ պատասխանատվությունը դնում են իշխանությունների վրա: Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը և երկրում բարեփոխումների անցկացում: