Բեյրութում ոստիկանության և ցուցարարների միջև կրկին տեղի է ունեցել բախում
Բեյրութում ոստիկանության և ցուցարարների միջև կրկին տեղի է ունեցել բախում

Բեյրութում ոստիկանության և ցուցարարների միջև կրկին տեղի է ունեցել բախում: Անվտանգության ուժերը հանրահավաքը ցրելու համար ցուցարարների նկատմամբ կիրառել են մահակներ և արցունքաբեր գազ, որի հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ:

Ցուցարարներն իրավապահների ուղղությամբ նետել են քարեր:

Լիբանանում արդեն երեք ամիս է չեն դադարում բողոքի ցույցերը: Քաղաքացիներն իշխանությունից պահանջում են  հաղթահարել տնտեսական ճգնաժամը: