Բեյրութում բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև
Բեյրութում բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև

Բեյրութում բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, իսկ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր:

Բախումը տեղի է ունեցել Ազգային բանկի շենքի մոտ: Ձերբակալվել է մի քանի ցուցարար:

Երիտասարդների մի մասը փորձել է վրան բացել Բեյրութի մերձակայքում՝ ավտոմայրուղու վրա: Ոստիկանությունը դիմակայել է նրանց:

Լիբանանում արդեն երեք ամիս է չեն դադարում բողոքի ցույցերը: Քաղաքացիներն իշխանությունից պահանջում են  հաղթահարել տնտեսական ճգնաժամը: