Բեյրութի նավահանգստի մոտ, որտեղ օգոստոսին տեղի է ունեցել պայթյուն, հայտնաբերել են 4,35 տոննա ամոնիումի նիտրատ
Բեյրութի նավահանգստի մոտ, որտեղ օգոստոսին տեղի է ունեցել պայթյուն, հայտնաբերել են 4,35 տոննա ամոնիումի նիտրատ

Բեյրութի նավահանգստի մոտ, որտեղ օգոստոսին տեղի է ունեցել պայթյուն, հայտնաբերել են 4,35 տոննա ամոնիումի նիտրատ: Այս մասին հաղորդում է «ռոյթերը», հիմնվելով Լիբանի բանակի վրա:

Ինչպես ասված է բանակի հաղորդագրության մեջ, այս պահին այդ վայրում աշխատում են ռազմական ինժիներները: Հայտարարության համաձայն, պայթուցիկ նյութը հայտնաբերվել է նավահանգստի մուտքի մոտ:

Հիշեցնենք, օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունի արդյունքում զոհվեց 190 և վիրավորվեց մոտ 6000 մարդ: Իշխանությունների հաղորդամբ, նավահանգստում պայթել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որը տարիներ շարունակ պահվում էր նավահանգստի պահեստում, առանց անվտանգության պայմանների պահպանման: