Բեռլինում կայացած մրցույթում Թբիլիսին ճանաչվել է 2020 թվականի «լավագույն մշակութային քաղաք»
Բեռլինում կայացած մրցույթում Թբիլիսին ճանաչվել է 2020 թվականի «լավագույն մշակութային քաղաք»

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ,  Բեռլինում կայացած մրցույթում Թբիլիսին ճանաչվել է 2020 թվականի «լավագույն մշակութային քաղաք»:

«Ցանկանում եմ ձեզ հաղորդել ևս մեկ լավ նորություն: Բեռլինում կայացած մրցույթում Թբիլիսին ճանաչվել է 2020 թվականի «լավագույն մշակութային քաղաք»: LCD Berlin Awards-ի գլոբալ մշակութային ճամփորդական ​​ցանցի և VisitBerlin-ի համատեղ արարողության ժամանակ, հաղթել է Վրաստանի մայրաքաղաքը»,- ասել է Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետի լրատվությամբ, մրցույթին մասնակցելու համար նախապատրաստական աշխատանքները իրականացրել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչությունը:

«Գործակալությունը LCD Berlin Awards-ին տրամադրել է մրցույթի համար անհրաժեշտ նյութերը: Թբիլիսիի մրցակիցներն էին աշխարհում ճանաչված տարբեր զբոսաշրջային քաղաքները: Մրցանակաբաշխության 6-րդ արարողությանը ներկայացված էր 28 երկրի 50 մշակութային ուղղություն: Մրցույթի նպատակն է օգնել զբոսաշրջիկներին բացահայտել վերջին զբոսաշրջային​​ուղղությունները, որոնք ներառում են մշակութային և արկածային ուղղություններ»,- ասել է Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետի լրատվությամբ, Berlin Awards 2020 թվականի հաղթողին հայտարարել է միջազգային ժյուրին, որի կազմում էին «Նյու Յորք Թայմզ» պարբերականի Եվրոպայի մշակույթի ուղղության խմբագիրև և մշակույթի հայտնի գործիչներ:

Հատուկ մրցանակը փոխանցվել է Գերմանիայում Վրաստանի դեսպանատանը: