Բեռլինում հրաձգության հետևանքով վիրավորվել է չորս մարդ
Բեռլինում հրաձգության հետևանքով վիրավորվել է չորս մարդ

Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում վիրավորվել է չորս մարդ: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Բեռլինի Կրուզբերգ շրջանում: Տեղեկատվությունը տարածում է «Դոյչե Վելեն»՝ հիմնվելով տեղի ոստիկանության հայտարարության վրա:

Բեռլինի ոստիկանության մամուլի խոսնակի խոսքով, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրա հայտարարությամբ, միջադեպին մասնակցել են մի քանի մարդ և փախել են դեպքի վայրից: Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն: Ականատեսների խոսքով, տեղում հայտնվել է ոստիկանական ուղղաթիռ:

«Դոյչե Վելեի» փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել գերմանական ձախակենտրոն սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության գրասենյակի մոտ: Տեղի ոստիկանության տեղեկությամբ, դեպքի կապակցությամբ ոչ մի քաղաքական դրդապատճառ չի բացահայտվել:

Ավելի վաղ Բեռլինի հրշեջ վարչությունը «Թվիթերի» պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ նշել էր, որ հրաձգության արդյունքում չորս մարդ ծանր վիրավորվել է: