Բեռլինի ոստիկանությունը Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործի հետաքննության գործընթացում օգնություն է խնդրում հասարակությունից
Բեռլինի ոստիկանությունը Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործի հետաքննության գործընթացում օգնություն է խնդրում հասարակությունից

Բեռլինի ոստիկանությունը Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործի հետաքննության գործընթացում օգնություն է խնդրում հասարակությունից:

Ոստիկանության կայք էջում տեղադրվել է սպանության մեջ կասկածվող, Ռուսաստանի 49-ամյա քաղաքացու լուսանկար, որը ձերբակալված է: Դրա հետ մեկտեղ հրապարակվել է նաև նրան պատկանող  հեծանիվի ու սկուտերի լուսանկարները:

Քննիչները քաղաքացիներին կոչ են անում տեղեկություն տրամադրել տղամարդու տեղաշարժի և նրա հնարավոր հարազատների մասին, ինչը կօգնի ոստիկանությանը բացահայտել հանցագործությունը:

Վրաստանի քաղաքացի, 40-ամյա Զելիմխան Խանգոշվիլին օգոստոսի 23-ին սպանվել է Բեռլինում: Նրա ենթադրյալ սպանողը ձերբակալվել է ոստիկանության կողմից: Նա Ռուսաստանի 49-ամյա քաղաքացի է: Գերմանական լրատվամիջոցները գրում են, որ հետաքննություննը աշխատում է պատվիրված սպանության վարկածի վրա:

Խանգոշվիլին հուղարկավորվել է Վրաստանում: