Բեռլինի ոստիկանության հաղորդմամբ, կորոնավիրուսի կապակցությամբ սահմանափակումների հակառակորդները փորձել են ներխուժել Ռայխստագ
Բեռլինի ոստիկանության հաղորդմամբ, կորոնավիրուսի կապակցությամբ սահմանափակումների հակառակորդները փորձել են ներխուժել Ռայխստագ

Բեռլինում կայացած ցույցի ժամանակ արմատական ուժերի ներկայացուցիչները փորձել են գրոհել Ռայխստագը: Համաձայն Բեռլինի ոստիկանության «Twitter»-ում հրապարակված հաղորդագրության, ցուցարարների մի մասը, ովքեր դեմ են կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակուներին, ճեղքել է ոստիկանության պատնեշն ու բարձրացել պատմական շենքի աստիճաններին:

Ցուցարարներին չի հաջողվել մտնել շենք, քանի որ ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել նրանց և ստիպել նահանջել, սակայն ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և տարբեր իրեր:

Նշվում է, որ ցույցին երևացել է՝ «Ռայխսբուրգերեր» արմատական ​​շարժման դրոշը: Այս շարժումը չի ընդունում գերմանական պետության գոյությունը:

Տարածված տեղեկությամբ, մինչ այդ ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Արդյունքում ձերբակալվել է 300: Բեռլինի ոստիկանության տվյալներով, ցույցերին ընդհանուր առմամբ մասնակցել է 38 հազար մարդ: Նրանք պահանջում էին վերացնել կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումները: