Բեռլինի հոսպիտալներից մեկում կորոնավիրուսի նոր տեսակի տարածման պատճառով հայտարարվել է կարանտին
Բեռլինի հոսպիտալներից մեկում կորոնավիրուսի նոր տեսակի տարածման պատճառով հայտարարվել է կարանտին

Բեռլինի հոսպիտալներից մեկում կորոնավիրուսի բրիտանական շտամի տարածման պատճառով հայտարարվել է կարանտին: Դա անհրաժեշտ դարձավ այն բանից հետո, ինչ Հումբոլդտի կլինիկայում «կովիդ 19»-ով վարակվել է 20 պացիենտ և բժշկական անձնակազմի անդամ: Նրանց մոտ հաստատվել է վարակի նոր տեսակը, որն ի սկզբանե տարածվել էր Բրիտանիայում:

Ինչպես հայտարարել է հիվանդանոցի մամուլի խոսնակը, բժիշկները մտավախություն ունեն, որ առաջիկայում կլինիկայում կովիդ-վարակակիրների թիվը կավելանա:

Կարանտինի պատճառով դադարեցվել է նոր հիվանդների ընդունելությունը հիվանդանոց:

Ըստ գերմանական լրատվամիջոցների, մինչ այդ «կովիդ 19»-ի նոր տեսակը հաստատվել էր Բեռլինի «Շարիտեյի» կլինիկայի պացիենտների մոտ: