Բենյամին Նեթանյահուն ներգաղթյալների մասին համաձայնության տապալման մեջ մեղադրում է Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ոչկառավարական կազմակերպությանը
Բենյամին Նեթանյահուն ներգաղթյալների մասին համաձայնության տապալման մեջ մեղադրում է Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ոչկառավարական կազմակերպությանը

Բենյամին Նեթանյահուն ներգաղթյալների մասին համաձայնության տապալման մեջ մեղադրում է Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ոչկառավարական կազմակերպությանը: Jerusalem Post-ի լրատվությամբ, հենց այդ համաձայնության հիման վրա Իսրաելից պետք է արտաքսվեր հազարավոր աֆրիկացի ներգաղթյալ:

«Նոր Իսրաելի հիմնադրամի և Եվրամիության աղբյուրների կողմից ճնշման արդյունքում, Ռուանդան դադարեցրել է համաձայնությունը և հրաժարվել ներգաղթյալների ընդունումից»,-հայտարարել է Իսրաելի վարչապետը:

Նեթանյահուի խոսքերով, «նոր Իսրաելի հիմնադրամը» արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպություն է, որը գումարներ է ստանում Իսրաելի նկատմամբ թշնամաբար տրամադրված կառավարություններից և կազմակերպություններից: