Բենյամին Նեթանյահուն դատական գործընթացի ժամանակ հերքել է իր դեմ ներկայացրած մեղադրանքները
Բենյամին Նեթանյահուն դատական գործընթացի ժամանակ հերքել է իր դեմ ներկայացրած մեղադրանքները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերսկսված դատական նիստում հերքել է իր դեմ ներկայացրած մեղադրանքները: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:

Նեթանյահուն մեղադրվում է կաշառակերության, վստահության չարաշահման և խարդախության մեջ: Երկրի վարչապետը հերքում է բոլոր մեղադրանքները: Նեթանյահուն Իսրայելի առաջին գործող ղեկավարն է, որին մեղադրանք է առաջադրվել հանցագործության համար: Նա նիստի մեկնարկից 20 րոպե անց լքեց նիստերի դահլիճը ՝ առանց բացատրությունների: Նեթանյահուի դեմ դատավարությունը սկսվել էր անցյալ տարվա մայիսին:

Նեթանյահուի հակառակորդները հավաքվել էին Երուսաղեմում, դատարանի շենքի դիմաց ՝ ձեռքին «Քրեական նախարար» պաստառներով: Վարչապետի աջակիցները նույնպես գտնվում էին դատարանի շենքի մոտ: