Բելգրադում բացվել է Վրաստանի պատվավոր հյուպատոսարան
Բելգրադում բացվել է Վրաստանի պատվավոր հյուպատոսարան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի Սերբիա այցի շրջանակներում Բելգրադում բացվել է Վրաստանի հյուպատոսարան:

Վրաստանի պատվավոր հյուպատոս է նշանակվել Բելգրադի տնտեսական ինստիտուտի տնօրեն Դրագան Շագոնովիչը:

Պատվավոր հյուպատոսի գրասենյակում տեղակայվելու է Սերբիայում և Արևմտյան Բալկանների տարածաշրջանում Վրաստանից ուղարկված առաջին դիվանագիտական ներկայացուցիչը, գործերի ժամանակավոր պաշտոնակատարը լինելու է Իլիա Կոբերիձեն:

Ապագայում Սերբիայում նախատեսվում է բացել նաև Վրաստանի դեսպանություն: