Բելգիայում ձերբակալել են ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածյալ անձի
Բելգիայում ձերբակալել են ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածյալ անձի

Բելգիայի Լյեժ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածյալ անձին: Տեղեկությունն այս մասին տարածում է բելգիական մամուլը:

Լրատվամիջոցների տեղեկությամբ, տղամարդը Բրյուսելի Մոլենբեկ շրջանի բնակիչ է: Հատկանշական է, որ Մոլենբեկում բնակվում էր Փարիզի ահաբեկչության մի քանի մասնակից:

Դատախազության տեղեկությամբ, կասկածյալը պատրաստվում էր հարձակում գործել դանակի միջոցով: Ձերբակալվածին սահմանվել է նախնական կալանք:

Հետաքննության շրջանակներում իրավապահները մի քանի հասցեով իրականացրել են խուզարկում: