Բելգիա 6:46 Վրաստան . Վրաստանի հավաքականի երրորդ հաղթանակը «ռեգբի եվրոպայի առաջնությունում» (տեսանյութ)
Բելգիա 6:46 Վրաստան . Վրաստանի հավաքականի երրորդ հաղթանակը «ռեգբի եվրոպայի առաջնությունում» (տեսանյութ)

«Ռեգբի Եվրոպայի առաջնության» հերթական հանդիպմանը Վրաստանի հավաքականը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի հավաքականի հետ և հաղթել 46:6 հաշվով:

Ինչպես և սպասվում էր Վրաստանի հավաքականը իր ազդեցությունը Բելգիայի հանդեպ սկսեց առաջին իսկ րոպեներից: Առաջին լելոն 5-րդ րոպեին դրեց Գուրամ Գոգիչաշվիլին: Հատկանշական է, որ սա Գուրամի համար դեբյուտային լելոն էր հավաքականի կազմում:

#BELvGEO ბელგია – საქართველო გურამ გოგიჩაშვილის ლელო / Belgium vs Georgia Guram Gogichashvili

#BELvGEO ბელგია – საქართველო გურამ გოგიჩაშვილის ლელო / Belgium vs Georgia Guram Gogichashvili

Posted by პირველი არხი • სპორტი on შაბათი, 02 მარტი, 2019

 

23-րդ րոպեին Միլտոն Հեյգի տղաները մեծացրել են առավելությունը: Բելգիացիների տուգանայինում հերթական լելո է դրել Գիորգի Նեմսաձեն: Այս անգամ Մաթիաշվիլին լավ կատարեց տուգանայինը և հաշիվը դարձավ 12:0:

#BELvGEO ბელგია – საქართველო გიორგი ნემსაძის ლელო / Belgium vs Georgia Guram Gogichashvili

#BELvGEO ბელგია – საქართველო გიორგი ნემსაძის ლელო / Belgium vs Georgia Giorgi Nemsadze

Posted by პირველი არხი • სპორტი on შაბათი, 02 მარტი, 2019

 

Երեք րոպե անց վրացիները դրեցին երրորդ լելոն: Մաթիաշվիլիի գեղեցիկ փոխանցումից հետո, իրեն լավ դրսևորեց Գիորգի Ցուցքիրիձեն, որը հավաքականի կազմում արդեն հավաքել է չորս լելո:

#BELvGEO ბელგია – საქართველო გიორგი ცუცქირიძის ლელო / Belgium vs Georgia Giorgi Cucqiridze

#BELvGEO ბელგია – საქართველო გიორგი ცუცქირიძის ლელო / Belgium vs Georgia Giorgi Cucqiridze

Posted by პირველი არხი • სპორტი on შაბათი, 02 მარტი, 2019

 

34-րդ րոպեին Վրաստանի հավաքականը վաստակեց բոնուս միավոր և Բելգիայի տուգանայնում դրեցին չորրորդ լելոն: Հանդիպման չորրորդ և իր հավաքականային կարիերայում երկրորդ լելոն դրեց Միրիան Մոդեբաձեն:

#BELvGEO ბელგია – საქართველო მირიან მოდებაძის ლელო / Belgium vs Georgia Mirian Modebadze

#BELvGEO ბელგია – საქართველო მირიან მოდებაძის ლელო / Belgium vs Georgia Mirian Modebadze

Posted by პირველი არხი • სპორტი on შაბათი, 02 მარტი, 2019

 

Տանտերերին մինչ առաջին խաղակեսի ավարտը հնարավորություն տրվեց իրականացնել տուգանային հարված, որը Լուիս Դե Մաֆարտսը լավ կատարեց և հաշիվը դարձրեց 3:22:

Հանդիպման երկրորդ խաղակեսը տանտերերը սկսեցին ակտիվ և ձերք բերեցին տուգանային հերթական հարվածը, որը իրականացվեց և հաշիվը դարձավ 6:22:

Երկրորդ խաղակեսում Վրաստանի հավաքականը իր լելոն դրեց 23-րդ րոպեին: Հանրությունը դաշտում տեսավ ևս մեկ դեբյուտային լելո, որը դրեց Զուրաբ Ձնելաձեն:

#BELvGEO ბელგია – საქართველო ზურაბ ძნელაძის ლელო / Belgium vs Georgia Zurab Dzneladze

#BELvGEO ბელგია – საქართველო ზურაბ ძნელაძის ლელო / Belgium vs Georgia Zurab Dzneladze

Posted by პირველი არხი • სპორტი on შაბათი, 02 მარტი, 2019

 

Հանդիպման վերջին լելոն դրեց Գիորգի Թխիլաիշվիլին և գրանցեց վերջնական հաշիվը՝ 6:46:

Վրաստանի հավաքականը «ռեգբի եվրոպայի» հերթական հանդիպումը մարտի 10-ին ժամը 16:00-ին Քութաիսիում անց է կացնելու Գերմանիայի հետ, որը սեփական դաշտում 18:26 հաշվով պարտվել է Ռուսաստանին: