Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, վարակվածը երկիր է մուտք գործել Բաքվից
Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, վարակվածը երկիր է մուտք գործել Բաքվից

Բելառուսում գրանցվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին տեղեկություն է տարածում Բելառուսի առողջապահության նախարարությունը:

Ինչպես մեկնաբանում են գերատեսչությունում, վիրուսով վարակվածն Իրանի քաղաքացի է, ուսանող:

Իրանի քաղաքացին Բելառուս էր մեկնել փետրվարի 23-ին, Բաքվից:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսը Չինաստանում առաջին անգամ գրանցվել էր 2019 թվականի դեկտեմբերին: Այժմ այն գրանցվել է ավելի քան 50 երկրներում: