Բելառուսում ընթանում է բազմահազարանոց հանրահավաք
Բելառուսում ընթանում է բազմահազարանոց հանրահավաք

Բելառուսում ընթանում է բազմահազարանոց հանրահավաք: Ցույցի մասնակիցները պահանջում են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկում և կրկնակի ընտրությունների անցկացում, ինչպես նաև պատժել այն իրավապահներին, որոնք մեղադրվում են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության մեջ:

Ըստ բելառուսական լրատվամիջոցների, այսպես կոչված հերոսների մարշի մասնակից քաղաքացիները հավաքվում են մայրաքաղաքի տարբեր շրջաններում: Տարածվում են տեղեկություններ, որ ցուցարարների մի մասին ձերբակալել են: Բելառուսի ՆԳՆ-ն տեղեկությամբ, արդեն ձերբակալվել է 250:

Մինսկից բացի, բողոքի ցույցեր են անց կացվում Բելառուսի այլ քաղաքներում, այդ թվում ՝ Վիտեբսկում, Բրեստում և Գրոդնոյում: