Բելառուսում ընթացող բողոքի ցույցին ձերբակալվել է տասնյակ ցուցարար
Բելառուսում ընթացող բողոքի ցույցին ձերբակալվել է տասնյակ ցուցարար

Բելառուսում ընթացող բողոքի ցույցին ձերբակալվել է տասնյակ ցուցարար: Այս մասին տեղեկությունը տարածում է «Դոյչե Վելեն»:

Հրապարակման տեղեկությամբ, չարտոնված ցույցին մասնակցելու մեղադրանքով ոստիկանությունը ձերբակալել է Ազոտի գործարանի մոտ 100 աշխատակիցների, իսկ ավելի ուշ ազատ է արձակել ձերբակալվածներից մի քանիսին:

Հակակառավարական ցույցերը միաժամանակ տեղի են ունենում Բելառուսի մայրաքաղաքի մի քանի շրջաններում: Ցույցին մասնակցում են նաև ուսանողներ:

Երկրում հակակառավարական ցույցերը վերսկսվել են այն բանից հետո, ինչ սպառվել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տրված վերջնագրի ժամկետը:

Բելառուսի ընդդիմությունը պահանջում էր, որ Լուկաշենկոն հրաժարական տա մինչև հոկտեմբերի 25-ը, դադարեցնի բռնությունները և ազատ արձակի քաղբանտարկյալներին: