Բելառուսում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ
Բելառուսում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ

Այսօր Բելառուսում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ: Բնակչությունն ընտրում է ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 110 պատգամավորի: Պատգամավորության համար պայքարում է 513 թեկնածու: Գրանցված է 6,8 միլիոն ընտրող:

Ներկայացուցիչների պալատի ներկայիս անդամների պաշտոնավարման ժամկետը մեկ տարով պակասել է, քանզի խորհրդարանական ընտրությունները Բելառուսում նշանակվել էին մեկ տարի առաջ, քանի որ ինչպես նախագահական, այնպես էլ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համընկնում էին:

Բելառուսի խորհրդարանական ընտրություններին դիտում են մոտ հազար միջազգային դիտորդներ, այդ թվում `ԵԱՀԿ-ից և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից: