Բելառուսի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ հայտնաբերվել են թաքստոցներ, որտեղ ցուցարարները պահում էին նիզակներ և անվադողեր
Բելառուսի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ հայտնաբերվել են թաքստոցներ, որտեղ ցուցարարները պահում էին նիզակներ և անվադողեր

Բելառուսի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ հայտնաբերվել են թաքստոցներ, որտեղ ցուցարարները պահում էին նիզակներ և անվադողեր: Այս հայտարարությունը «Օ Էն Տե» հեռուստատեսության եթերում, արել է Բելառուսի պաշտպանության նախարարության գաղափարական բաժնի ղեկավար, Լեոնիդ Կասինցկին:

Նրա խոսքով, այդ իրերը հավանաբար պետք է օգտագործվեին բողոքի ցույցերի ժամանակ:

Կասինսկիի հայտարարությամբ, «թաքստոցները» անվտանգության ապահովման միջոցառումների ժամանակ հայտնաբերել են զինված ուժերի ներկայացուցիչները: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են ավելի քան 20 օր: Ցուցարարները պահանջում են կրկին անցկացնել նախագահական ընտրությունները: