Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Ցիխանովսկայան դիմելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Ցիխանովսկայան դիմելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Ցիխանովսկայան դիմելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Այս մասին հայտնում է Ցիխանովսկայի մամուլի ծառայությունը:

Ընդիմադիրը նիստին կմասնակցի հեռակա կարգով: Նրան հրավիրել է Էստոնիան, որը ներկայումս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ունի ոչ մշտական ​​անդամի կարգավիճակ:

Ցիխանովսկայան ՄԱԿ-ի նիստին հրավիրել են սեպտեմբերի 4-ին, իսկ սեպտեմբերի 8-ին նա կդիմի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին:

Սվետլանա Ցիխանովսկայան օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցն էր: Ընտրություններից հետո Ցիխանովսկայան տեղափոխվեց Լիտվա: Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 22 օրը, ցուցարարները պահանջում են ընտրությունների կրկնակի անցկացում:

Թողնել մեկնաբանություն