Բելառուսի մայրաքաղաքում կրկին ընթանում է բողոքի ցույց
Բելառուսի մայրաքաղաքում կրկին ընթանում է բողոքի ցույց

Բելառուսի մայրաքաղաքում շարունակվում են բողոքի ցույցերը: Ցուցարարները հավաքվել են անկախության պալատի մոտ:

Խաղաղ ցուցարարների պահանջները մնում են անփոփոխ, պատժել ցուցարարների նկատմամբ բռնության համար պատասխանատուներին, նախագահի հրաժարականը և նոր ընտրությունների նշանակումը: Ակտիվիստները երթ են կազմակերպել Մինսկի մի քանի փողոցներով:

Հաղորդվում է, որ երթի ընթացքում ցուցարարները բերման են ենթարկվել իրավապահների կողմից: Նմանատիպ հանրահավաքներ այսօր անց են կացվում Բելառուսի այլ քաղաքներում, այդ թվում ՝ Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և Մոգիլևում:

Հիշեցնենք, որ Բելառուսում բողոքի ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո, երբ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անընդմեջ վեցերրորդ հայտարարվեց հաղթող: