Բելառուսի մայրաքաղաքում ընթանում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույց
Բելառուսի մայրաքաղաքում ընթանում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ցույց

Բելառուսի մայրաքաղաքում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով անց է կացվում բողոքի ցույց: Քաղաքում կենտրոնացված են հատուկ նշանակության ջոկատներն ու հատուկ տեխնիկան: Այսօր լրանում է  Ալեքսանդր Լուկաշենկոյին ընդդիմության կողմից ներկայացված վերջնագրի ժամկետը:

Ընդդիմադիր համակարգող խորհրդի անդամ Պավել Լատուշկոն քաղաքացիներին համընդհանուր գործադուլի կոչ է արել սեպտեմբերի 26-ից:

«Մենք միասին անցնում ենք որոշիչ և ճակատագրական փուլ, որպեսզի ռեժիմին հասցնենք վերջնական հարված: Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ դեռ ոչ մի իշխանություն չի կարողացել դիմակայել ազգային գործադուլներին»,- ասվում է Լատուշկոյի հայտարարության մեջ, որը տարածվել է «տելեգրամ» սոցիալական ցանցում:

Այսօր ցուցարարներին և իրավապահներին դիմել է նաև ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Ցիխանովսկայան:

«Իրավապահ մարմինների յուրաքանչյուր աշխատակից այսօր անձամբ ընտրում է, թե ում է պաշտպանում, սեփական ժողովրդին թե վերադասին», – ասվում է ընդդիմության առաջնորդի հայտարարության մեջ:

Ցիխանովսկայաի խոսքով, երկրի բնակչությունն իր ընտրությունն արել է օգոստոսի 9-ին:

Ընդդիմությունը պահանջում էր, որ Լուկաշենկոն հրաժարական տա մինչ հոկտեմբերի 25-ը, դադարեցնի բռնությունները և ազատ արձակի քաղբանտարկյալներին, հակառակ դեպքում նրանք հայտարարել են բողոքի ցույցերի, զանգվածային գործադուլների և ճանապարհների արգելափակումների մասին:

Թողնել մեկնաբանություն