Բելառուսի կառավարությունը դատապարտում է Սիրիայի վրա իրականացրած գրոհը
Բելառուսի կառավարությունը դատապարտում է Սիրիայի վրա իրականացրած գրոհը

Բելառուսի կառավարությունը դատապարտում է Սիրիայի վրա իրականացրած գրոհը: Այս մասին ասված է Բելառուսի արտաքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարության մեջ:

«Իրավիճակը Սիրիայում փաստորեն վեր է ածվել միջպետական հակամարտության, որը ստեղծում է անվերահսկելի իրավիճակի լարման վտանգ և հնարավոր է այն դուրս գա տարածաշրջանի սահմաններից դուրս»,-ասված է հայտարարության մեջ:

Պաշտոնական Մինսկը կոչ է անում բոլոր կողմերին, դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել փնտրել  հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհներ:

«Բելառուսը դատապարտում է արգելված քիմիական զենքի կիրառումը և գտնում է, որ մեղավորները պետք է պատժվեն, սակայն պատասխան քայլերը պետք է հիմնված լինեն հաստատված փաստերին և պետք է իրականացվեն միջազգային նորմերի պաշտպանությամբ»,-հայտարարել են Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում:

Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային: