Բեքա Փերաձե. Մշակվում են այն պահանջները, որոնց կատարումը դպրոցների և մանկապարտեզների համար կլինի պարտադիր
Բեքա Փերաձե. Մշակվում են այն պահանջները, որոնց կատարումը դպրոցների և մանկապարտեզների համար կլինի պարտադիր

Առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների տեսչության վարչության ղեկավար Բեքա Փերաձեի հայտարարությամբ, ընթանում են խորհրդակցություններ այն պահանջները մշակելու համար, որոնց կատարումը դպրոցների և մանկապարտեզների համար կլինի պարտադիր:

Փերաձեի խոսքով, խոսքը վերաբերում է ինչպես կանխարգելիչ միջոցների մշակմանը, այնպես էլ՝ այն տարածքի սահմանմանը, որտեղ կգտնվեն աշակերտները:

«Մասնավոր սեկտորի և Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների հետ ընթանում են խորհրդակցություններ: Դեռևս ձևավորված չեն այն պահանջները, թե ինչ մակերեսով տարածքում կգտնվեն աշակերտները: Այժմ բոլոր մանրամասների շուրջ ընթանում են խորհրդակցություններ: Սպասենք, թե ինչ որոշումներ կկայացվեն: Դպրոցներում և մանկապարտեզներում կլինեն տարբեր առանձնահատկություններ: Մանկապարտեզի սանից չես կարող պահանջել կրել շնչադիմակ, որը կարող ես պահանջել աշակերտի դեպքում»,- հայտարարել է Բեքա Փերաձեն: