«Բազմերանգ Վրաստան» նախագիծը արժանացել է «Հանդուրժողականության երկրպագու» մրցանակի

Հանրային պաշտպանի ապարատի ենթակայության ներքո գտնվող էթնիկ փոքրամասնությունների խորհրդի կողմից Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Վրաստանի Առաջին ալիքի «Բազմերանգ Վրաստան» նախագիծն արժանացել է «Հանդուրժողականության երկրպագու» մրցանակի: Հանդուրժողականության երկրպագուներին մրցանակները Հանրային պաշտպանի ապարատը շնորհում է ամեն տարի: