«Բազմազգ Վրաստանը» ներկայացրել է 2017 թվականի ինքնակառավարման ընտրությունների մոնիտորինգի արդյունքները
«Բազմազգ Վրաստանը» ներկայացրել է 2017 թվականի ինքնակառավարման ընտրությունների մոնիտորինգի արդյունքները

Բազմազգ Վրաստան քաղաքացիական շարժում ոչկառավարական կազմակերպությունը անց է կացրել 2017 թվականի ինքնակառավարման ընտրությունների մոնիտորինգի արդյունքների շնորհանդեսը:

Մոնիտորինգը անց է կացվել ինչպես նախընտրական, այնպես էլ ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում: Մոնիտորինգի նպատակային առեալը ազգային փոքրամասնություններով հոծ բնակեցված շրջաններն էին:

Հաշվետվության համաձայն, այնպիսի խախտում, որը կարող էր ազդեցություն ունենար ընտրությունների վերջնական արդյունքի վրա, չի գրանցվել: Կազմակերպության լրատվությամբ, ընտրական գործընթացի ժամանակ չեն խախտվել հիմնարար իրավունքները և ազատությունները:

Շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ ընտրությունների օրը կազմակերպության կողմից գրանցվել է 40 միջադեպ և շրջանային ընտրական վարչություններ է ներկայացվել 11 բողոք, այստեղից բավարարվել է 8-ը:

Բազմազգ Վրաստան քաղաքացիական շարժման անդամները նշում են, որ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը արդյունավետ էր և թափանցիկ: